jkjhkjhkj

18-04-2019 13:46 2230

 

Ազգային Ժողովում մերժվել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին Ազգային Ժողովի որոշման նախագիծ ընդունելու մասին հարցը։

Վարման կարգով «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է.

«Կարծում եմ, որ պարոն Ջանջուղազյանը պետք է այսօր այստեղ նստած լիներ, քանի որ հարցն իրեն էր վերաբերվում և նրա չգալը նույնպես վերաբերմունք է խորհրդարանին։ Սա զգուշացում է բոլոր նախարարներին, որ չի կարելի այդպես վարվել։ Մենք պնդում ենք Ատոմ Ջանջուղազյանին պաշտոնանկ անելու հարցը»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն էլ ասել է, որ իրենք կողմ են քվեարկելու այս նախագծին։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել է, որ իրենք դեմ են քվեարկելու։

Այսպիսով՝ որոշումը չի ընդունվեց 41 կողմ, 67 դեմ և 1 ձեռնպահ 1 ձայների հարաբերակցությամբ։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր