jkjhkjhkj

19-04-2019 17:41 2337

 

Այսօր կայացել է ՀՀ կենտրոնական բանկի և Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության կողմից կազմակերպված ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթը:

Մրցույթի նպատակն է զարգացնել և խորացնել դպրոցականների գիտելիքները և հմտությունները ֆինանսատնտեսագիտական թեմաների շուրջ, ինչպես նաև ձևավորել արագ և ճկուն մտածելու կարողություն:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից փոխանցում են, որ ծրագրին մասնակցել են ՀՀ 10 մարզերի և Երևան քաղաքի ավելի քան 350 դպրոց, ամեն մարզից ընտրվել է 1 հավաքական թիմ, որը ներկայացրեց իր մարզը Երևանում կազմակերպված կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերում:

Մրցույթի ընթացքում թիմերին առաջադրվեցին տնտեսագիտական խնդիրներ, վարժություններ, ինչպես նաև տնտեսական հարցեր: Մրցակցող թիմերի պատասխանները գնահատելիս ժյուրիի կողմից կարևորվում էր ոչ միայն ճիշտ պատասխանները, այլ նաև նորարարական մտածողությունը և թիմային աշխատանքը:

Մրցույթի արդյունքում հաղթող թիմ դարձավ Արմավիրի մարզի թիվ 1 ավագ դպրոցի թիմը:

Հաղթած թիմը պարգևատրվեց ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված հատուկ մրցանակով և պատվոգրով, իսկ բոլոր թիմերին շնորհվեցին մասնակցության վկայականներ:

Մրցույթի այլ մասնակիցներ նույնպես ստացան զանազան մրցանակներ՝ պատասխանելով ծրագրի գործընկերներ կառույցների կողմից ֆինանսական ոլորտի վերաբերյալ ներկայացված հատուկ հարցերին:

Ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթի գործընկերներն են՝ Հայաստանի Պատանեկան նվաճումներ ՀԿ, Հայաստանի հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ, Արցախբանկ, ՎՏԲՀայաստան բանկ, «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերություն, «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերություն:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր