jkjhkjhkj

22-04-2019 11:18 2234

 

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ֆրանկֆուրտ, որտեղ նախագահելու է գերմանական KfW բանկի հետ համատեղ գործող գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստը:

Նիստում քննարկվելու են KfW բանկի հետ իրականացվող ընթացիկ ծրագրերը և վերջիններիս հնարավոր զարգացումները, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի, բնակարանային ֆինանսավորման ոլորտներում (հիփոթեքային շուկայի զարգացման համար) և ՓՄՁ և առևտրի ֆինանսավորման համար երեք նոր ծրագրերի իրականացման հնարավորություններն ու ժամկետները:

Կողմերը քննարկելու են արդեն հաստատված, գյուղատնտեսության ֆինանսավորման համար նոր ծրագրի պայմանագրի ստորագրման և մեկնարկի ժամկետները:

Այցի ընթացքում նախատեսվում է նաև այցելություն KfW բանկի ֆինանսական տեխնոլոգիաների լաբորատորիա՝ քննարկելու Հայաստանում նման լաբորատորիայի ստեղծման հնարավորությունները:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր