13-05-2019 12:37 95

 

2019 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ այցելած միջազգային զբոսաշրջիկների թիվն աճել է 5.2%-ով:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, եթե 2018 թվականի առաջին երեք ամսում ՀՀ է այցելել 346,458 զբոսաշրջիկ, ապա ընթացիկ տարվա հաշվետու ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 364,489:

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության միջազգային զբոսաշրջիկ է համարվում այն անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավելի քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր