13-05-2019 12:41 1083

 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. մայիսի 14-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 13, 13/1, 13/2, 15 բազմաբնակարան շենքերի և Վերին Շենգավիթի 1-ին փողոցի թիվ 40 առանձնատան, ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն՝ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի «Ծաղկունք» թաղամասի, իսկ ժամը 08.00-ից մինչև մայիսի 15-ի ժամը 17.00-ն կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ, Խարբերդ, Նոր Կյուրի, Մարմարաշեն, Ջրահովիտ համայնքների, «Ֆրիվեյ-Էքպրես», «Ֆիրդուս Սարոյան», «Արտ-Թամ», «Հովան-Լիան», «Սարանդ», «Խճաքար-Մուսա» ՍՊԸ-ներին և «Արտակ» ԱԿ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,

- ասված է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր