14-05-2019 13:23 169

 

2019 թվականի մարտ ամսի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը նվազել է $86.5 մլն-ով կամ 2%-ով, հայտնել է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Պարտքը մարտի դրությամբ կազմել է $5.488 մլրդ:

Ավելի վաղ, Reuters պարբերականը գրել էր, որ Հայաստանը մեծ պարտքերի և ազգային արժույթի փոքր պաշարների հետևանքով հայտնվել է արտաքին պարտքի վերաֆինանսավորման հետ կապված ռիսկերի նկատմամբ ամենախոցելի երկրների շարքում. նշվում էր, որ 2020-ին ՀՀ-ն պետք է մարի կես միլիարդ դոլարի պարտք, ինչը կազմում է երկրի ՀՆԱ-ի 3.9%-ը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր