15-05-2019 13:55 108

 

«Մետրոպոլիտենի նոր կայարանի և Նոր Նորքից դեպի կենտրոն ճոպանուղու կառուցման ծրագրերն ընթացքի մեջ են: Բանակցություններ են ընթանում ծրագրերը ֆինանսավորող կառուցապատողների հետ», - ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Նա հույս հայտնեց, որ մինչև հունվար կավարտվի դեպի Աջափնյակ մետրոպոլիտենի նոր կայարանի նախագծային աշխատանքները և մյուս տարվա սկզբից կսկսվեն շինարարական աշխատանքները:

«Ընդհանրապես մետրոպոլիտենը իր տեխնոլոգիայով բավական բարդ համակարգ է, և մենք աշխատում ենք տարբեր մասնագետների հետ ճշտելու համար բոլոր նրբությունները, որոնք կապված են այդ ծրագրի հետ»,-ասաց նա:

Անդրադառնալով Նոր Նորքից կենտրոն ճոպանուղու կառուցմանը, Մեսչյանն ասաց, որ դրանով հնարավորինս կթեթևացվի տրանսպորտային կոլապսը:

«Ճոպանուղին սկսվելու է Նոր Նորքի երկրորդ զանգվածից և հասնելու է նախկին պոլիտեխնիկ ինստիտուտի տարածք: Կարծում ենք այդ ծրագրի միջոցով բավական խնդիրներ կլուծվեն, հետագայում զարգացում կլինի դեպի Հաղթանակի այգի: Այս ծրագիրը ևս կֆինանսավորի կառուցապատողը:

Հիմա մենք ավելի շատ դիվանագիտությամբ ենք զբաղվում, քան ճարտարապետությամբ»

,- նշեց նա:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր