15-05-2019 20:04 158

 

Արդշինբանկը բացառիկ հնարավորություն է ստեղծել իր քարտապանների համար: Այսուհետ բանկի քարտապանները հնարավորություն ունեն բանկի դեբետային պրեմիում և դասական քարտերով (այդ թվում նաև որոշ աշխատավարձային քարտերով) իրականացնել օրական մինչև 100000 ՀՀ դրամի չափով կանխիկացում աշխարհի ցանկացած կետում տեղակայված բանկոմատներից՝ առանց կանխիկացման միջնորդավճարի:

Ի լրումն շուկայում նախադեպը չունեցող այս առաջարկի, բանկի հաճախորդները կստանան նաև քարտի անվճար սպասարկման հնարավորություն՝ Բանկի կողմից սահմանված պայմաններով հաշվին նվազագույն մնացորդ ապահովելու դեպքում:

Արդշինբանկը թողարկում է ArCa, Visa և Mastercard վճարահաշվարկային համակարգերի քարտեր տարբեր արժույթներով և հնարավորություններով: Քարտային պատվեր կատարելու համար անհրաժեշտ է մոտենալ Բանկի 63 մասնաճյուղերից ցանկացածը՝ ներկայացնելով անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ: Բանկի չանհատականացված քարտերը տրամադրվում են առավելագույնը 10 րոպեում:

Քարտերի սակագներին և պայմաններին մանրամասն ծանոթանալու համար խնդրում ենք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ հետևյալ հղումով կամ զանգահարել Արդշինբանկի կոմունիկացիոն կենտրոն 012222222 հեռախոսահամարով:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր