16-05-2019 11:45 193

 

ԿԲ խորհրդի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ՄՎՄ- ՖԻՆԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության`ՀՀ, ք. Երևան, Ավան, Աճառյան փողոց 30/2 հասցեում գործող գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 314 լիցենզիան (տրված՝ 19.07.2016թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:

Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող պարտականությունների կատարման հետ:

«ՄՎՄ-ՖԻՆԱՆՍ» սահմանափակ ընկերության և ֆիզիկական անձանց միջև պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը եւ մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական եւ արտակարգ ծախսերը հատուցելուց եւ գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր