Ուկրաինայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հավատարմագրերն է հանձնել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին:
Ուկրաինայի նախագահն ու դեսպան Սեյրանյանն ընդգծել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը:
Որպես միջխորհրդարանական երկխոսության կարևոր գործիք Ուկրաինայի նախագահն ու այդ երկրում ՀՀ դեսպանն ընդգծել են Հայաստանի և Ուկրաինայի խորհրդարաններում բարեկամական խմբերի ստեղծումը:
Հատուկ ուշադրություն է հատկացվել երկկողմ առևտրա-տնտեսական համագործակցությանը, մասնավորապես, հայ-ուկրաինական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վերականգմանը:
Տիգրան Սեյրանյանը Ուկրաինայում ՀՀ դեսպան է նշանակվել 2018 թվականի դեկտեմբերի 28-ին:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով