18-05-2019 13:45 260

 

SME Banking Club-ի կողմից Թբիլիսիում կազմակերպված Caucasus’19 5-րդ տարածաշրջանային համաժողովում Ամերիաբանկը ներկայացրել է ՓՄՁ-ների համար նախատեսված օնլայն բիզնես վարկերի տրամադրման սքորինգային համակարգը:

Համաժողովի կազմակերպիչները մասնակից բանկերի շարքում առանձնացրել են 2018թ. ամենանորարար բանկերին, որոնց շնորհվել է հավաստագիր: Ամերիաբանը ևս արժանացավ այդ հավաստագրին:

Ամերիաբանկի մասնակիցները ներկայացրել են սքորինգային համակարգով օնլայն տրամադրվող վարկերի առավելությունները և ներդրման 5 ամսում ունեցած հաջողությունները, որոնք տպավորիչ էին: Ընդամենը 5 ամսում Ամերիաբանկի սքորինգային համակարգով օնլայն տրամադրված վարկերի ծավալը ՓՄՁ մանրածախ վարկերի պորտֆելում կազմել է 89%, քանակը` 94%, իսկ ՓՄՁ հաճախորդների աճը կազմել է 60%, հայտնում է Ամերիաբանկի մամուլի ծառյությունը:

1 մլն ՀՀ դրամից մինչև 10 մլն ՀՀ դրամ ավտոմատ ձևով հաստատվող օնլայն բիզնես վարկերի համար հնարավոր է դիմել առանց բիզնեսից կտրվելու ու Բանկ այցելելու: Ավելին`վարկերի համար սահմանված չէ տրամադրման վճար, և չի պահանջվում անշարժ գույքի գրավադրում:

Վարկի համար դիմելու նպատակով անհրաժեշտ է այցելել Բանկի կայք, լրացնել համապատասխան առցանց հայտը և ստանալ պատասխանն ընդամենը 5 րոպեի ընթացքում: Բանկի հաշվետեր հաճախորդները հնարավորություն ունեն նաև օնլայն ռեժիմով ստորագրել վարկային պայմանագիրը՝ Բանկի հետ շփումն ամբողջովին տեղափոխելով առցանց հարթակ:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր