20-05-2019 12:15 234

 

Մայիսի 17-ին վերաբացվեց Արդշինբանկի «Նոյեմբերյան» մասնաճյուղը՝ վերանորոգված և հագեցած նոր տեխնոլոգիաներով ու ժամանակակից լուծումներով:

Այսուհետև «Նոյեմբերյան» մասնաճյուղի հաճախորդներին կմատուցվեն բարձրակարգ և համալիր բանկային ծառայություններ:

«Նոյեմբերյան»-ը թվով վեցերորդ մասնաճյուղն է, որի բացումը տեղի է ունենում այս տարի: Արդշինբանկի գործունեության առաջնահերթություններից է ինչպես տարածաշրջանային ցանցի ընդլայնումը, այնպես էլ գործող մասնաճյուղերի վերանորոգումն ու պայմանների բարելավումը: Բանկը կշարունակի իր մասնաճյուղային ցանցի կատարելագործման և արդիականացման գործընթացը՝ մինչև տարեվերջ վերաբացելով ևս 5 մասնաճյուղ: Նշենք, որ Տավուշի մարզում առկա են Բանկի ևս 3 մասնաճյուղ:

Նոյեմբերյան քաղաքի Նոյեմբերի 29 փ, 1/1 հասցեում գտնվող մասնաճյուղը կսպասարկի անհատներին և իրավաբանական անձանց երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:15-16:45:

Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր Արդշինբանկն ունի 63 գործող մասնաճյուղ, որոնցից 42-ը գտնվում են մարզերում:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր