20-05-2019 12:18 191

 

2019 թվականի առաջին եռամսյակում Հայաստանն ավելացրել է կոնյակի, գինու և գարեջրի, շամպայնի և օղու արտադրությունը , իսկ վիսկիի արտադրության ծավալները նվազել են:

Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների, հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 8.3 մլն լիտր կոնյակ, ինչն անցած տարվա նույն ժամանակվա ցուցանիշից ավելի է 31.2 տոկոսով: Հայաստանում արտադրված գինու ծավալն աճել է 3.4 տոկոսով ՝ մինչև 2.3 մլն լիտր, իսկ շամպայնինը ՝ 9.9 տոկոսով ՝ մինչև 110.8 հազար լիտր: Միաժամանակ, օղու արտադրությունն աճել է 7.1 տոկոսով ՝ մինչև 850.8 հազար լիտր, գարեջրի արտադրությունը ՝ 26 տոկոսով ՝ մինչև 3.8 մլն լիտր:

Վիճակագրական տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել է ընդամենը 135 հազար լիտր վիսկի, ինչը պակաս է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից 15,4 տոկոսով:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր