21-05-2019 12:29 255

 

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում մեկնարկել է ՀՀ Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։

Հիմնական զեկուցողն է ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը, որը նշեց, որ այս հաղորդումը ներառում է 2 փաստաթուղթ՝ առաջինը՝ 2019-ին հաստատված դրամավարկային քաղաքականության ծրագրի հաղորդումը, երկրորդ՝ 2018-ի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաղորդումը։

«Համաձայն մեր կարճաժամկետ կանխատեսումների՝ 2019-ի տնտեսական աճը կգտնվի 4.6-6.1%-ի շրջանակներում, իսկ կոնկրետ կետային կանխատեսումն այս պահի դրությամբ 5.4% է»,- ասաց նա:

Ներսես Երիցյանը նշեց, որ կանխատեսվող հորիզոնում, որը ԿԲ-ի պարագայում 12 եռամսյակ է կամ 36 ամիս, տնտեսական աճը կգտնվի 3,8-5,9%-ի միջակայքում՝ կայունանալով իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակի շուրջ, որն այս պահին գնահատվում է 5%-ի շրջանակում։ Ըստ նրա՝ կառուցվածքային բարեփոխումների հաջող իրականացման դեպքում պոտենցիալը կարող է շատ ավելի բարձր լինել։

«2019 թվականի առաջին եռամսյակում գնաճը պահպանվել է հարաբերականորեն ցածր մակարդակում՝ մարտի դրությամբ կազմելով 1.9%՝ հիմնականում կրելով իրականացված հարկաբյուջետային քաղաքականության զսպող ընթացքով պայմանավորված թույլ պահանջարկի ազդեցությունը։ Այս ամենից ելնելով՝ ինչպես նաև հաշվի առնելով համաշխարհային դանդաղման միտումները, եռամսյակի սկզբին ԿԲ-ն անհրաժեշտ է գտել մի փոքր ավելացնել դրամավարկային պայմանների խթանման չափը՝ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով»,- նշեց Ներսես Երիցյանը։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր