Երևանում տեղի են ունեցել աշխատանքային հանդիպումներ՝ Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության` հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի, Ասիական զարգացման բանկի փորձագետների և Պետական եկամուտների կոմիտեի, Ֆինանսների, Արդարադատության նախարարությունների, ՀՀ կենտրոնական բանկի մասնագետների մասնակցությամբ:
Ամփոփիչ հանդիպումը Պետական եկամուտների կոմիտեում էր: Քննարկվել են սեպտեմբերից մեկնարկվող փորձագիտական գնահատման գործընթացի նախապատրաստական աշխատանքները: Փորձագիտական գնահատման նպատակն է գնահատել տվյալ երկրի կամ իրավական համակարգի կարողությունները՝ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման միջազգային ստանդարտի կիրառման համար: Տեղեկությունների փոխանակման համար կարևորվում է անհրաժեշտ և արժանահավատ տեղեկությունների առկայությունը, դրանց հասանելիությունը իրավասու մարմինների կողմից:
Ի դեպ, փորձագիտական գնահատման արդյունքում Գլոբալ ֆորումի հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման միջազգային ստանդարտներին համապատասխանեցումը վկայում է ոչ միայն տվյալ երկրի հարկային համակարգի՝ միջազգային մակարդակում մրցունակ լինելու, այլև՝ իրավական համակարգի թափանցիկության և վստահելիության մասին:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով