18-07-2019 00:24 1087

 

Օրերս Evocabank-ը կազմակերպել էր իր նոր՝ Visa Infinite քարտի շնորհանդեսը, որի ընթացքում հայտարարեց, որ այն՝

  • բլոգերները,
  • դերասանները,
  • երգիչները,
  • հաղորդավարները,
  • և այլ հայտնի մարդիկ,
    ովքեր իրենց ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջում ունեն ավելի քան 20,000 հետևորդ, Visa Infinite քարտը կստանան նվեր, այսինքն` տարեկան սպասարկումը կլինի անվճար: Նրանք նաև ավտոմատ կդառնան Evocabank-ի VIP հաճախորդ և անվճար կսպասարկվեն Գլխամասում գտնվող VIP ZONE-ում:

Քարտը ստանալու համար պետք է լրացնել օնլայն հայտ EvocaTOUCH հավելվածի միջոցով՝ ունենալով միայն անձնագիր և հանրային ծառայության համարանիշ կամ նույնականացման քարտ։ Անհրաժեշտ տեղեկատվության հետ մեկտեղ պետք է նշել նաև սոցիալական ցանցի այն անձնական էջի հղումը, որն ունի ավելի քան 20,000 հետևորդ։ Evocabank-ի թիմը 3 աշխատանքային օրվա ընթացքում կզանգահարի Ձեզ և կհրավիրի Evocabank-ի Գլխամաս՝ ստանալու Ձեր Visa Infinite-ը՝ Visa քարտերի ամենաբարձր դասի քարտը, որը տալիս է բազմաթիվ արտոնություններ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:

Evocabank-ը, որպես mobile-first բանկ, առաջին և միակ բանկն է Հայաստանում, որը նման առաջարկով է հանդես գալիս՝ կրկին անգամ ապացուցելով, որ այն ժամանակակից է, նորարար, երիտասարդական և, իհարկե, տարբերվող:

*Առաջարկը գործում է միայն ճանաչված անձանց դեպքում։ Առաջարկից չեն կարող օգտվել իրավաբանական անձինք, օնլայն առևտրի, տեղեկատվական կամ հումորային էջերը և այլն:

*Քարտի տրման հաստատումը կատարվում է Evocabank-ի կողմից՝ հաշվի առնելով Բանկի ռազմավարությունը: Քարտի դիմումը կարող է չհաստատվել Բանկի չափանիշներին չհամապատասխանելու դեպքում:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր