21-08-2019 17:27 202

 

ԱԳԲԱ Լիզինգն ու Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի «Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիր»-ը (GEFF) համատեղ բիզնես միջոցառում են անցկացնում: Այն նպատակ ունի Հայաստանում խթանել վերականգնվող էներգիայի զարգացումն ու երկու տասնյակից ավելի երկրների փորձը ներմուծել Հայաստան:


«Հայաստանում վերականգնվող էներգիայի զարգացման հնարավորությունները մշտապես գտնվում են ԱԳԲԱ Լիզինգի ուշադրության կենտրոնում: Մեր «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ներքո մենք միշտ փնտրում ենք նոր հնարավորություններ և մեխանիզմներ՝ փորձելով ոչ միայն հասարակության լայն շերտերին հասանելի դարձնել «մաքուր» էներգիա ստանալու աղբյուրները, այլ նաև ցանկանում ենք օգնել մեր փոքր և միջին ձեռնարկատերերին իրենց բիզնեսներում ներառել էներգաարդյունավետ սարքավորումներ և կատարել հավելյալ խնայողություններ»,

- իր խոսքում նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:


«Կանաչ տեխնոլոգիաների, մասնավորապես արևային ֆոտովոլտային կայանների տեղադրումն ու ստացված արդյունքները տեսանելի են հայաստանյան բազմաթիվ բիզնեսներում: ԱԳԲԱ Լիզինգի գործընկեր կազմակերպությունները բավական կարճ ժամանակահատվածում արդեն իսկ գրանցել են ֆինանսական զգալի տնտեսումներ, ինչպես նաև նպաստել արտանետումների կրճատմանը, ինչն իր հերթին ճանապարհ է հարթում վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության բոլոր լուծումների տարածման համար»,

- նշել է GEFF-ը Հայաստանում ծրագրի փոխկառավարիչ Անդրո Բուտխուզին:


Միջոցառման մասնակիցների կողքին ներկա էին նաև հաջողակ գործընկեր կազմակերպություններ: ԱԳԲԱ Լիզինգի գործընկեր ՀԱԷԿՇԻՆ ընկերությունը բավական կարճ ժամանակում արդեն իսկ գրանցել է խնայողությունների զգալի արդյունքներ:

«2019 թվականի հունվարին՝ ԱԳԲԱ Լիզինգի հետ համագործակցության արդյունքում, ստեղծել ենք մեր արևային կայանը: Արևային կայանների ստեղծման համար ներդրումները եղել են մոտավորապես 63 միլիոն դրամ և կարող եմ նշել, որ այս 7 ամիսների ընթացքում խնայել ենք մոտ 5 միլիոն դրամ»,

- իր խոսքում նշեց ՀԱԷԿՇԻՆ ընկերության ներկայացուցիչ Ասյա Ղազարյանը:


ԱԳԲԱ Լիզինգն ու GEFF-ը Հայաստանում ծրագիրը համագործակցում են 2016 թվականից սկսած՝ նպատակ ունենալով Հայաստանում խթանել էներգաարդյունավետ ծրագրերի իրականացմանը:
ԱԳԲԱ Լիզինգն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԿՈԼ ֆինանսական խմբի անդամ է, ընկերությունը ՀՀ-ում լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է:
Մանրամասն՝ տեսանյութում:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր