jkjhkjhkj

16-10-2019 00:37 898

 

Օրերս RIA Money համակարգի կողմից Կիևում կազմակերպված Business Summit «Ria Connects Beyond Borders» միջոցառման ժամանակ, որին մասնակցում էին այս համակարգը սպասարկող հարյուրավոր երկրների ներկայացուցիչներ, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ շնորհվեց «Տարվա լավագույն բանկը Հայաստանում» մրցանակը։

Այս պատվավոր մրցանակին ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ արժանացել է ավելի քան յոթամյա արդյունավետ համագործակցության արդյունքում՝ ապահովելով սպասարկման լավագույն որակ և փոխանցումների մեծ ծավալ։ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ համագործակցության սկզբից ի վեր, ապահովել է 300 % ծավալային և քանակային աճ։

Նշենք նաև, որ Ria Money համակարգն իր ծավալներով և աշխարհագրությամբ 3-րդ համակարգն է աշխարհում և սպասարկվում է 250-ից ավել երկրներում։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր