10-03-2023 13:01 20

ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է ԱՄՆ ազգային անվտանգության գրասենյակի՝ «Գլոբալ ռիսկերի» մասին զեկույցի՝ հայ–ադրբեջանական հարաբերությունների մասին դիտարկումներին։

 

«Հայ-ադրբեջանական հարաբերություններում իրավիճակը նուրբ է՝ բռնության հավանականությամբ, ինչպես տեսանք վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում։ Սա երկարատև հակամարտություն է, որի կարգավորմանն աջակցելու համար ԱՄՆ-ն պատրաստ է ամեն ինչ անել։ Շարունակելու ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ երկկողմ ու եռակողմ ձևաչափերով` աջակցելով նրանց իսկ ջանքերին երկխոսության ու դիվանագիտության միջոցով, բայց նաև բոլոր այն համապատասխան մեխանիզմներով, որպեսզի օգնենք այս երկրներին, որ ինքնուրույն դիվանագիտություն վարեն և հասնեն այնպիսի համաձայնությունների, որ իրենց ուժերից է»,– ասել է Փրայսը:

Հիշեցնենք՝ զեկույցում անդրադարձ կար նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ ագրեսիային:

«Զինված ուժերի շարունակական ներկայությունը չսահմանազատված սահմանի երկայնքով բարձրացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված առճակատման վտանգը, թեև նման առճակատումները, հավանաբար, կլինեն սահմանափակ տևողությամբ և ինտենսիվությամբ»,-ասվում էր ամերիկյան զեկույցում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցվող նյութեր