ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անդրադարձել է Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրմանը:
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկայնքով միակողմանի անցակետի տեղադրումը հակասում է լարվածությունը նվազեցնելու և հարցերը երկխոսության միջոցով լուծելու ԵՄ կոչերին։ Եվրամիությունը շարունակում է մասնակցել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանը։ Պետք է ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը»,- գրել է Բորելը Թվիթերի իր միկրոբլոգում:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով