jkjhkjhkj

04-05-2023 14:45 40

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ այսօր կմասնակցի խաղաղության երկկողմ բանակցությունների փակման նիստին, հաղորդում է Պետդեպարտամենտը:

Նիստը Վաշինգտոնի Արլինգթոն արվարձանի Ջորջ Շուլցի անվան Արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում նախատեսված է տեղական ժամանակով ժամը 13:45-ին՝ Երևանի ժամանակով 21:45-ին:

Մայիսի 1-ին Արլինգթոնի հիշյալ կենտրոնում կայացել են պետքարտուղարի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որոնց հաջորդել են եռակողմ հանդիպումը, ապա՝ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ բանակցությունները:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր