ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
«Ինչպես ես երեկ խոսեցի, քարտուղարն անձամբ է ներգրավված եղել դրանում՝ միայն վերջին շաբաթվա ընթացքում բազմաթիվ հեռախոսազրույցներով: Մենք նշել ենք, դարձյալ կասեմ՝ վերջին 24 ժամվա ընթացքում Աղդամի ճանապարհով Լեռնային Ղարաբաղ է մատակարարվել մարդասիրական բեռների մեկ խմբաքանակ, ուստի ևս մեկ անգամ կկրկնենք մեր կոչը կոնկրետ հարցի կարևորության վերաբերյալ. երկու միջանցքների բացում դեպի երկիր՝ որպես ավելի կարճաժամկետ լուծում, իսկ որպես ավելի երկարաժամկետ հարց՝ երկու երկրների վերջնական համաձայնության ձեռբերում»,- նշել է Միլլերը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով