15-09-2023 15:42
14
Մոսկվան պատրաստ է շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք միշտ պատրաստ ենք երկխոսության մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Երբ նրանց հետ որոշենք մեր հաջորդ միջոցառումները, անպայման կտեղեկացնենք լրագրողներին», - «РИА Новости»-ն մեջբերում է Գալուզինի խոսքերը՝ ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հաջորդ հնարավոր հանդիպման մասին հարցին։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով