jkjhkjhkj

18-09-2023 10:15 129

Սեպտեմբերի 18-ից 24-ը Վերին Լարսի միջազգային անցակետում սպասվում է թողունակության ժամանակավոր կրճատում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը՝ հղում անելով «Ռոսգրանստրոյ» կազմակերպությանը։

Ներկայումս Վրաստանի հետ սահմանին գտնվող Վերին Լարս ավտոմոբիլային անցակետի վերակառուցման աշխատանքները ավարտական ​​փուլում են։ Կառուցվել են ավելի քան 40 տիտղոսային կառույցներ և շինություններ։ Երթևեկության գոտիների թիվը հասցվել է 39-ի։ Սահմանային անցակետի թողունակությունը զգալիորեն ավելացել է և փաստացի հասել է օրական ավելի քան 3 հազար մեքենայի։

Ներկայումս անցակետում կատարվում են ներքին հարդարման, սարքավորումների տեղադրման, վերահսկող մարմինների աշխատակիցների աշխատատեղերի կահավորման, ճանապարհների երեսապատման, եզրաքարերի տեղադրման աշխատանքներ։ Աշխատանքներին ներգրավված է 170 մարդ և 20 միավոր տեխնիկա։

«Ռուսաստան մուտքի ուղղությամբ բեռնատարների համար նախատեսված գոտիների ասֆալտապատման աշխատանքների հետ կապված՝ սեպտեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից ելքի հատվածում կկազմակերպվի հետընթաց երթևեկություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Սպասվում է թողունակության ժամանակավոր կրճատում, ինչը կարող է հանգեցնել բեռնատարների կուտակման։ «Ռոսգրանստրոյը» խնդրում է ըմբռնումով մոտենալ ժամանակավոր անհարմարություններին և ավելի շատ ժամանակ տրամադրել Վերին Լարսով ուղևորություն ծրագրելիս:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր