jkjhkjhkj

25-10-2023 16:23 266

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և ԵՄ-ի ղեկավարների մասնակցությամբ հոկտեմբերի վերջին պլանավորված հանդիպումը հետաձգումը նախաձեռնել է Ադրբեջանը։

Միրզոյանն այս մասին ասաց Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե ո՞ր կողմը ժամանակ չի գտել Բրյուսելի եռակողմ հանդիպման համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ասել է, թե հանդիպումը չի կայանա ժամանակի սղության պատճառով։

«Ձեր հարցի պատասխանը շատ ուղիղ է և կարճ, ո՞վ ժամանակ չի գտել՝ ակնհայտորեն Ադրբեջանի նախագահը, որովհետև մենք հիմա էլ պատրաստ ենք մասնակցել այդ հանդիպմանը։ Հուսամ իսկապես խնդիրը կոնկրետ ժամկետներն են, և առաջիկայում հնարավոր կլինի նոր հանդիպման մասին նոր ժամկետներ պայմանավորվել։ Հայաստանը պատրաստ է այդ հանդիպմանը մասնակցել, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ հանդիպման հնարավոր նոր ժամկետների վերաբերյալ առաջարկներ հայկական կողմը չի ստացել։

Նա հավելեց, որ երկու օր առաջ Թեհրանում շփումներ է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Հայաստանը պատրաստ է արագ շարունակել խաղաղության գործընթացը, այդ թվում՝ խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ»,- ասաց Միրզոյանը։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր