jkjhkjhkj

02-11-2023 15:14 177

Մոսկվան ողջունում է այն շփումները, որոնք կարող են բերել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության նվազմանը։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թբիլիսիում Փաշինյան-Ղարիբաշվիլի-Ասադով հանդիպումը։
Հայտնել էինք, որ հոկտեմբերի 26-ին Թբիլիսիում կայացել է երեք երկրների վարչապետների եռակողմ հանդիպումը: Նիկոլ Փաշինյանի, Իրակլի Ղարիբաշվիլիի և Ալի Ասադովի բանակցությունները մի քանի ժամ են տևել։

Միաժամանակ, Մոսկվան համոզված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը մնում են եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ընդունվել են 2020-2022 թվականներին։

«Դա ներառում է երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, սահմանազատումը, քաղաքացիական հասարակության մակարդակով երկխոսությունը և այլն»,– շեշտեց Զախարովան:
Նա նաև վերահաստատեց ռուսական կողմի պատրաստակամությունը` կազմակերպելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր