jkjhkjhkj

29-01-2024 16:01 138

Հայկական կողմը դեռևս չի ստորագրել ՀԱՊԿ ամփոփիչ փաստաթղթերը, որոնք ընդունվել են անցյալ տարի Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում: Տեղեկությունը լրագրողներին հայտնեց ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը` նշելով, որ այդ փաստաթղթերի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են։

Լրագրողի հարցին, թե ինչն է անհանգստացնում Երևանին, նա պատասխանեց. «Չի անհանգստացնում, քննարկման փուլում է գտնվում»։

Հիշեցնենք` փաստաթղթերի փաթեթն ընդունվեց նոյեմբերին Մինսկում, որտեղ կազմակերպվել էր կազմակերպության գագաթնաժողովը։ Հայաստանի ստորագրությունը չկա, քանի որ հայկական պատվիրակությունը չէր գնացել գագաթնաժողովին։ Գագաթնաժողովում ընդունված նորմատիվ ակտերն անցյալ տարվա դեկտեմբերին հայկական կողմին ներկայացրեց կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Երևան կատարած այցի ընթացքում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր