jkjhkjhkj

31-01-2024 16:25 531

Ռուսաստանից սպառազինության գնման հետ կապված հիմնական հարցերը, ըստ ամենայնի, լուծված են։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարը հիշեցրել է, որ նման հարցերի շուրջ քննարկումները հրապարակման ենթակա չեն, բայց նկատել է՝ որքանով տեղյակ է, բոլոր հիմնական հարցերը լուծված են:
«Համենայնդեպս, պաշտպանության նախարարության գործընկերներից որևէ ահազանգ չեմ ստացել, որ որևէ հարց բաց է մնացել»,-հայտարարել է նախարարը:

Հայաստանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ Ռուսաստանը չի մատակարարել սպառազինությունն ու ռազմական տեխնիկան ըստ պայմանագրի, որի շրջանակներում փոխանցվել էին միջոցները: Ճշգրիտ գումարը պաշտոնապես չէր նշվում։ Որոշ տվյալներով՝ խոսքը 250 մլն դոլարի մասին է, այլ տվյալներով՝ մոտ 400 մլն դոլարի։

Ավելի ուշ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը ճիշտ է համարում Ռուսաստանի հետ այդ հարցերը լուծել գործընկերային հարաբերությունների, այլ ոչ թե դատական գործընթացների տրամաբանությամբ: Հունվարի 28-ին Սարգսյանը հայտնեց, որ կան հարցեր, որոնք քննարկվում են, բայց դրանց վերաբերյալ լուծումներ կգտնվեն:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր