jkjhkjhkj

02-02-2024 14:30 246

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան:

Այսօր Ալմաթիում նա կնախագահի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

Տարեսկզբին Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ մարմիններում 2024 թվականին Հայաստանի նախագահության կապակցությամբ դիմել էր կազմակերպության երկրների ղեկավարներին եւ ընդգծել տնտեսական փոխգործակցության սկզբունքների եւ գործիքների վերանայման կարեւորությունը։

«Համաշխարհային տնտեսության ներկայիս անկայունությունը պահանջում է տնտեսական փոխգործակցության սկզբունքների եւ գործիքների վերանայում: Այս պայմաններում մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք ԵԱՏՄ լիարժեք գործունեությունը ապահովելու համար՝ ի շահ մեր երկրների քաղաքացիների եւ բիզնեսի»,- ասված էր Փաշինյանի ուղերձում։

2023թ. դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը հիշեցրել էր, որ «ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական եւ, առավել եւս՝ աշխարհաքաղաքական օրակարգ»։

«Մենք շարունակում ենք այն այդպես ընկալել եւ հենց այս համատեքստում զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը։ ԵԱՏՄ-ն եւ նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ։ Առեւտրի եւ ինտեգրման հիմնարար ազատությունները չեն կարող եւ չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներից ելնելով, դա միանշանակ կհանգեցնի միավորման հիմնարար սկզբունքների կոռոզիայի», - ասել էր Փաշինյանը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր