jkjhkjhkj

12-04-2024 13:33 284

Ռուսաստանը հակված էր Ուկրաինայի խնդրի խաղաղ լուծմանը, և 2014-ին ՌԴ-ն չէր այս պատերազմն սկսել։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

 
 

Նրա խոսքով՝ Ուկրաինան Արևմուտքի ճնշման ներքո է հրաժարվել Ստամբուլի պայմանավորվածություններից։

 
 

«Ռուսաստանը պատրաստ է կառուցողական աշխատել ուկրաինական կարգավորման ուղղությամբ, բայց առանց նրան պարտադրելու դիրքորոշումներ, որոնք հիմնված չեն իրականության վրա։ Ռուսաստանին հնարավոր չէ հաղթել։ Հակառակորդն ինքն իրեն փակուղի է մտցրել՝ հրաժարվելով բանակցություններից և հույս ունենալով հաղթել մարտի դաշտում»,- ասել է ՌԴ նախագահը։

 
 

Նա հավելել է, որ հայտարարությունները, ըստ որոնց Ռուսաստանը կարող է հարձակվել Արևմուտքի վրա, անհեթեթություն են, որոնք հնչում են տեղի իշխող շրջանակների կողմից՝ արդարացնելու Ուկրաինայի վրա ծախսերը։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր