08-02-2019 16:51 3210

 

Արդշինբանկը խնայելով հաճախորդների ժամանակը՝ առաջարկում է միջազգային բանկային փոխանցումների նորագույն տարբերակ` Card2Card ծառայությունը: Ծառայության միջոցով քարտից քարտ փոխանցումներ հնարավոր կլինեն իրականացնել առանց բանկ այցելելու, թե՛ ՀՀ տարածքում, թե՛ ՀՀ տարածքից դուրս, ընդ որում 24/7 ռեժիմով:

Արդշինբանկից մանրամասնում են, որ ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել Արդշինբանկի կայք, Card2Card ծառայության պատուհանում լրացնել անհրաժեշտ դաշտերը և կատարել փոխանցումը։

Գումարը մուտքագրվում է ստացողի քարտին և հասանելի է դառնում հաշված րոպեների ընթացքում աշխարհի ցանկացած կետում: Փոխանցումներն իրականացվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլով: Ծառայությունը հասանելի է Arca, Visa և Mastercard քարտերի միջոցով, բացառապես 3D Secure անվտանգության համակարգի կիրառմամբ:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր