18-02-2019 17:25 2798

Ararattransfer

 

Արարատբանկը միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերից հաճախակի օգտվող անձանց հնարավորություն է ընձեռում միանալու Արարատտրանսֆեր ակումբին և օգտվելու նոր բացառիկ արտոնություններից:

«Ակումբի անդամ կարող են դառնալ այն ֆիզիկական անձ հաճախորդները, ովքեր 1 ամսվա ընթացքում 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք ընդհանուր գումարի արագ դրամական փոխանցման և/կամ ստացման գործարք կիրականացնեն։

Ակումբի անդամ դառնալուն պես հաճախորդներին կտրամադրվեն Classic ARARATRASNFER բոնուսային քարտ` բանկում գործող սակագներից 10% զեղչված սակագնով արագ դրամական փոխանցման համակարգերով փոխանցումներ իրականացնելու համար՝ մինչև ընթացիկ տարվա ավարտը»,- տեղեկացնում են Արարատբանկից:

Ակումբի անդամները յուրաքանչյուր կատարած կամ ստացած փոխանցումից կկուտակեն բոնուսային միավորներ, որը հնարավորություն կտա ոչ միայն օգտվել բանկի ծառայություններից արտոնյալ պայմաններով, այլև մասնակցել խաղարկության և շահել արժեքավոր նվերներ․ դրամական պարգևներ, էլեկտրոնային տեխնիկա, երկօրյա հանգիստ 2 անձի համար Ծաղկաձորի «Արարատ ռեզորթ» հանգստյան տանը, ընթրիք նախատեսված 2 անձի համար կամ՝ ավիատոմս նախընտրած ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Արարատբանկը ներկայումս համագործակցում է Moneygram, Unistream, Ria money transfer, Convers transfer, Moneytun, Intelexpress, Xpressmoney միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերի հետ՝ ապահովելով հաճախորդների հարմարավետ սպասարկումը։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր