01-03-2019 15:25 4161

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է նոր ակցիա և տրամադրում MasterCard Gold քարտեր MasterCard Standard քարտերի սակագնով: Ակցիան կտևի մինչև 01.04.2019թ.: Ակցիայի ընթացքում դուք կարող եք ձեռք բերել նոր, բարձր կարգավիճակ ունեցող MasterCard Gold քարտ` ավելի ցածր կատեգորիայի քարտի սակագներով:
Ակցիայի ընթացքում Բանկի բոլոր հաճախորդներին` ինչպես պոտենցիալ, այնպես էլ գործող քարտապաններին (քարտի վերաթողման դեպքում) կտրամադրվեն MasterCard Gold քարտեր 5,900 ՀՀ դրամ տարեկան սպասարկման սակագնով` 25,000 ՀՀ դրամ գործող սակագնի փոխարեն կամ 590 ՀՀ դրամ ամսավճարով գործող՝ 2,500 ՀՀ դրամի փոխարեն:

ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard- ի հիմնական առավելություններն ու ծառայությունները.
• ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտերը աշխատում են ոչ միայն չիպային պլատֆորմի վրա, այլ նաև «անհպում», որը ի տարբերություն մագնիսական քարտերի, ապահովում է անվտանգության ավելի բարձր մակարդակ` քարտապանի տեղեկատվությունը չարտոնված օգտագործումից: Բացի այդ, վճարել անկանխիկ քարտով շատ հեշտ է, քանի որ MasterCard վճարման տերմինալները հասանելի են ամբողջ աշխարհում:
• ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտերը բազմարժութային են, ինչը նախատեսում է 4 հիմնական արժույթների առկայությունը` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո և ռուսական ռուբլի:
• ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտերըկարելի էօգտագործել ավելի քան մեկ միլիոն բանկոմատներում և կատարել անկանխիկ վճարումներ աշխարհի ավելի քան 32 միլիոն առևտրի և սպասարկման կետերում:

MasterCard քարտի սպասարկման պայմաններինև սակագներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Ավելի մանրամասն տեղեկություն ակցիայի վերաբերյալ կտրամադրվի ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում, պաշտոնական կայքում www.vtb.am կամ 87-87 հեռախոսահամարով՝ Բանկի կոնտակտային կենտրոնում:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր