07-06-2019 22:09 1032

 

Ամստերդամում ս․ թ․ հունիսի 3-ից 5-ը կայացավ Money 20/20 համաժողովը, որտեղ ներկայացված էին աշխարհի առաջատար ֆինանսական և տեխնոլոգիական ընկերությունները։

Ինեկոբանկը, հանդիսանալով տարածաշրջանի առաջատար ֆինանսական կազմակերպություններից մեկը և լինելով «Հոլանդ Ֆինթեք» կազմակերպության տարածաշրջանում միակ պաշտոնական գործընկերը, ևս մասնակցում էր համաժողովին։

Ինչպես հաղորդում են Ինեկոբանկից, Money 20/20 համաժողովի մասնակցությունն ուներ երկու կարևոր նպատակ՝ առաջինն այստեղ իրենց լուծումները ներկայացրեցին այնպիսի համաշխարհային առաջատար ընկերություններ, ինչպիսիք են՝ Amazon, Facebook, Alipay, WeChat, Stripe, Huawei, որոնք իրենց լուծումներով այսօր սահմանում են տեխնոլոգիական ոլորտի տենդենցները, իսկ երկրորդ, ոչ պակաս կարևոր, նպատակն էր հանդիպել տարբեր առաջադեմ տեխնոլոգիական ընկերությունների հետ և քննարկել հնարավոր համագործակցության հեռանկարները։

«Աշխարհը շատ արագ է զարգանում, և այս դինամիկ միջավայրում առաջնային է դառնում ընդլայնել գործընկերային հարաբերությունները՝ դառնալով բիզնեսի գլոբալ համայնքի մասնակից։ Այս առումով մենք կարևորում ենք այն փաստը, որ Ինեկոբանկն ընդգրկվեց «Հոլանդ Ֆինթեք»-ի կողմից ներկայացված «Եվրոպական Ֆինթեք Նավիգատոր» պարբերականի 2019 թվականին լույս տեսած հրապարակման մեջ, որտեղ ընգրկված են եվրոպական ֆինթեք ոլորտի առաջադեմ և ամենահաջողված նախագծերը։ Հավելեմ, որ այս տարվա պարբերականում ընգրկված են 202 ընկերություն եվրոպական 17 երկրներից», - նշեց Ինեկոբանկի Զարգացման և մարքեթինգի գծով տնօրեն Արեն Նալթակյանը։

Համաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում Ինեկոբանկը հանդես է եկել մի շարք կարևոր նախաձեռնություններով, որոնց իրականացումը կնպաստի հայկական ՏՀՏ ոլորտի զարգացմանն ու Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը համաշխարհային տեխնոլոգիական հարթակներում։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր