23-07-2019 12:26 1245

 

Գործարկվել է Երևանում Կոնվերս Բանկի թվով 16-րդ՝ «Արշակունյաց» մասնաճյուղը: Այն գործում է Արշակունյաց պողոտա 17 շենք, 1 հասցեում, մայրաքաղաքի խոշորագույն մանրամեծածախ առևտրի կենտրոնների հարևանությամբ:
« Շենգավիթ վարչական շրջանում Կոնվերս Բանկի երկրորդ մասնաճյուղի բացումը թույլ կտա հարակից տարածքներից հաճախորդներին, առևտրային կենտրոններում գործող տնտեսվարողներին սպասարկել բնակության կամ աշխատանքի վայրին հնարավորինս մոտ գտնվող մասնաճյուղում՝ խնայելով նրանց ժամանակը »,-ասել են Բանկում:
Նորաբաց, տեխնիկապես համալրված «Արշակունյաց» մասնաճյուղում հաճախորդներին մատուցվելու են համապարփակ բանկային ծառայություններ, հաճախորդները հնարավորություն ունեն նաև գործարքներ կատարել բանկոմատով և վճարային տերմինալով: Հաճախորդներին հասանելի կլնի նաև անհատական պահատուփերի ծառայությունը:
Մասնաճյուղի հաճախորդների համար նախատեսված է նաև անվճար ավտոկայանատեղի:
Մասնաճյուղն աշխատելու է շաբաթը 6 օր՝ երկուշաբթիից ուրբաթ 9.30-ից 17.00, իսկ շաբաթ օրը՝ 10.00-ից 14.30-ը:
«Բանկը հետևողական է մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը: Այս տարի՝ վերանորոգումից հետո արդեն վերաբացվել է Բանկի «Կենտրոնական» մասնաճյուղը: Աշխատանքներ են տարվում Երևանում և մարզերում նոր մասնաճյուղերի բացման կամ դրանց պայմանների բարելավման ուղղությամբ»,- ասել են Կոնվերս Բանկում:
Նշենք, որ ներկայում Երևանում, ՀՀ մարզերում և արցախում Բանկը ներկայացված է 36 մասնաճյուղով: Կոնվերս Բանկի մասնաճյուղային ցանցի մասին տեղեկատվությունը հասանելի է https://www.conversebank.am/hy/branches/ հղումով:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր