jkjhkjhkj

18-09-2023 13:01 8

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի «Երևանի Արգիշտի առաջին արքայի անվան» հ.61 հիմնական դպրոցի կոյուղատար համակարգը վերակառուցելու նպատակով քանդման աշխատանքներ են իրականացվելու Գ.Հովսեփյան փողոցում (Ա.Արմենակյան փողոցից մինչև Գ.Հովսեփյան 91) հասցե ընկած ճանապարհահատված:

Երթևեկությունն այդ հատվածով ժամանակավորապես սահմանափակվելու է:

Առաջարկվում է օգտվել Լ. Զաքարյան (նախկին Նորքի 7-րդ) փողոցի շրջանցիկ ճանապարհից: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար քաղաքապետարանից հայցում են քաղաքացիների ներողամտությունը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Հաճախ ընթերցված նյութեր