jkjhkjhkj

19-10-2023 11:52 265

Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում բնակելի անշարժ գույքը կորցրած անձինք ևս 5 ամիս` 2023 թ. Օգոստոսից-դեկտեմբեր, կստանան ՀՀ կառավարության տրամադրած 68 հազար դրամ աջակցությունը։

Որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այն քաղաքացիները, որոնք դրամական աջակցության ծրագրի շրջանակներում ստացել են միանվագ աջակցություն՝ 300,000 դրամ, իսկ 2021 թ. փետրվար ամսից մինչև 2023 թ. հուլիսը ներառյալ՝ ամսական 68,000 դրամ, 2023 թ. օգոստոս–դեկտեմբեր ամիսների ևս կստանան ամսական 68,000 դրամ աջակցություն։

Սյունիքի մարզպետարանից 2023 թ. հուլիսի 26-ի դրությամբ աջակցության ցուցակում ընդգրկված շահառուների թիվը 38 է:

Նշվում է նաև, որ ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում իրականացվում է բնակելի թաղամասի կառուցման ծրագիր, որով կառուցվում են թվով 13 բնակելի տներ՝ ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում բնակված անձանց համար։ Շինարարական աշխատանքների վերջնաժամկետ է սահմանվել 2023 թ. դեկտեմբեր ամիսը։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Հաճախ ընթերցված նյութեր