jkjhkjhkj

26-10-2023 15:08 325

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ ԼՂ հայրենակիցները կարող են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ «Եւ մենք շատ արագ կկազմակերպենք այդ պրոցեսը»,- ասել է նա։

Հարցին՝ ինչո՞ւ արցախցին չի կարող պարեկային ծառայությունում աշխատել՝ Սարգսյանը պատասխանել է.«Նա պետք է ստանա ՀՀ քաղաքացիություն, որովհետև օրենսդրական պահանջներն այդպիսին են, և դրանից հետո անխոչընդոտ կարող են դիմել։ Կապույտ անձնագրերը, թե՛ տարբեր միջազգային հարթակներում, թե՛ ներպետական ընթացակարգերում նշվել է, որ ԼՂ մեր հայրենակիցներին տրամադրվել են որպես ճամփորդական փաստաթղթեր, որպեսզի տարածքից դուրս գալու հետո, խնդիրներ չառաջանան։ Սակայն, ուզում եմ նշել, որ կապույտ անձնագրերը քաղաքացիությունը փաստող փաստաթղթեր չեն և սա ամրագրված է նաև Եվրոպական դատարանի վճիռներում»։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Հաճախ ընթերցված նյութեր