jkjhkjhkj

29-04-2024 11:59 142

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 137-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում անտոմս երթևեկու համար։

 
 
  • Ուղևորների անտոմս երթևեկելը, ինչպես նաև տասից մինչև տասնվեց տարեկան անտոմս երեխաներ փոխադրելը` առաջացնում է տուգանքի նշանակում․

մերձքաղաքային գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի (1000 դրամ) երեք տոկոսի չափով.

 
 

տեղական և հեռավոր հաղորդակցության գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի տաս տոկոսի չափով:

 
 
  • Հինգից մինչև տասը տարեկան անտոմս երեխաներ փոխադրելը` առաջացնում է տուգանքի նշանակում.

մերձքաղաքային գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով.

 

տեղական և հեռավոր հաղորդակցության գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսի չափով:

  • Անտոմս ուղևորների թռիչքը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
  • Ուղևորների անտոմս երթևեկելը տրոլեյբուսով, տրամվայով, քաղաքային և մերձքաղաքային հաղորդակցության ավտոբուսներով, երթուղային տաքսիով, մետրոպոլիտենով` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով:
  • Միջքաղաքային հաղորդակցության ավտոբուսով անտոմս երթևեկելը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսի չափով:

Տուգանքի վճարումը ուղևորին չի ազատում ուղևորության և թռիչքի արժեքը վճարելուց:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Հաճախ ընթերցված նյութեր