jkjhkjhkj

09-05-2024 10:59 135

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին ԼԵԴ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 11-ին՝ ժամը 09։00-13։00-ն նշված ճանապարհահատվածը փակ կլինի, իսկ 13։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում փակ կլինի հակառակ ուղղությունը՝ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

Նշված ժամերին ներհամայնքային ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների աշխատանքը կկազմակերպվի համապատասխանաբար՝

  • Մաշտոցի պողոտա – Սբ. Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ - «Հաղթանակ» կամուրջ ուղեգծով:
  • «Հաղթանակ» կամուրջ - Արգիշտիի – Սբ.Գր. Լուսավորչի փողոցներ - Մաշտոցի պողոտա ուղեգծով:
 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Հաճախ ընթերցված նյութեր