jkjhkjhkj

21-05-2024 10:10 194

Նախագահ Ռայիսիի ուղղաթիռի վթարից հետո Իրանն օգնության խնդրանքով դիմել է ԱՄՆ-ին, սակայն Վաշինգտոնը չի կարողացել Թեհրանին օգնություն ցուցաբերել՝ հիմնականում «լոգիստիկ» պատճառներով։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

Միացյալ Նահանգները հերքում է մեղադրանքներն առ այն, որ Իրանին պահեստամասերի մատակարարման հանդեպ Վաշինգտոնի պատժամիջոցները կարող էին պատճառ դառնալ Ռայիսիի ուղղաթիռի կործանման։

Պետքարտուղարության համոզմամբ՝ Իրանի իշխանություններն իրենք են մեղավոր, որ եղանակային վատ պայմաններում օգտվել են 45 տարվա ուղղաթիռից։

Հիշեցնենք՝ իրանական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք էր կատարել երկրի Վերզեգան շրջանում:

Ուղղաթիռում, բացի նախագահից, եղել են նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, այաթոլլա Ալ-Հաշեմը, Թավրիզի իմամ Ջուման, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալիք Ռահմաթին և անվտանգության աշխատակիցները:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր