jkjhkjhkj

07-06-2024 10:27 96

Վրաստանում արտակարգ ռեժիմով տարհանել են վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարյալ» մաքսակետի բոլոր աշխատակիցներին. տեղեկությունը հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն:

Նշվում է, որ վաղ առավոտյան դետեկտորները Դևդորակի գետում ջրի մակարդակի բարձրացում են արձանագրել: Այս տեղեկությունը ստուգելուն զուգահեռ՝ որոշվել է տարհանել մաքսակետի աշխատակիցներին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճանապարհը հունիսի 6-ից փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է ձնահոսքի պատճառով:

Այս պահին շուրջ 300 հայկական բեռնատարներ կանգնած են «Վերին Լարս» անցակետում՝ ՌԴ ուղղությամբ, ևս 300-ը ռուսական կողմում են՝ դեպի Հայաստան:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Հաճախ ընթերցված նյութեր