jkjhkjhkj

04-11-2024 10:47 113

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, ով գլխավորում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, մտադիր է 2025 թվականին նշանակված խորհրդարանական ընտրություններից առաջ ակտիվացնել կոռուպցիայի դեմ պայքարը։

«Ամենակարևորը արդարադատության բարեփոխումներն են և կոռուպցիայի դեմ պայքարը: Մենք կկիրառենք նոր մեթոդներ, և ամեն ինչ ավելի արագ կընթանա»,-ասել է նա։

Մոլդովայում նոյեմբերի 3-ին կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ արձանագրությունների 98,78%-ի հաշվարկից հետո Սանդուն առաջատարն է՝ ձայների 54,97%-ով, նրա մրցակից Ալեքսանդրու Ստոյանոգլոն՝ 45,03%-ով։

Մոլդովան խորհրդարանական հանրապետություն է, հետևաբար, ամբողջական իշխանության համար նախագահին անհրաժեշտ է օրենսդիր մարմնի աջակցությունը։

 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր