26-02-2019 14:18 1110

anna hakobyan cityofsmile

 

City of smile («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է՝ Աննա Հակոբյանը, հրապարակել է 2018 թվականին նվիրատվություն իրականացրած կազմակերպությունների և անձանց ցանկը:

Ըստ այդմ՝ հիմնադրամին ամենախոշոր նվիրատվությունը՝ 51 մլն դրամ, կատարել է «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Գործարանը»:

Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է՝ 47.9 մլն դրամ:

Հնգյակում են «Հայաստան» համահայկական հիմնադրամը (30 մլն), «Ամերիաբանկը» (11.8 մլն) և Ալեքսանյան բարեգործական հիմնադրամը (10 մլն):

Գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերություն՝ «Նատալի ֆարմը» եզրափակում է նվիրատուների տասնյակը՝ 3 մլն դրամ նվիրատվությամբ:

Խոշոր նվիրատուների տասնյակում են նաև Հայաստանի պարի պետական անսամբլը՝ 9.5 մլն, Անահիտ և Ջավահիր Ծառուկյանները՝ 5-ական մլն դրամ, «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ն՝ 5 մլն դրամ:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր