06-03-2019 20:40 2127

USA Armenia1

 

Քարնեգի հիմնադրամը իր կայքոււմ հրապարակել է վերլուծական հոդված, որի մեջ նշել է, որ անհրաժեշտ է մեծացնել ԱՄՆ-ի օժանդակությունը Հայաստանին` նկարագրելով երկիրը որպես «ժողովրդավարության մոդել և աշխարհաքաղաքական դաշնակից»:
Հոդվածի հեղինակը պնդում է, որ Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում տեղի ունեցած հաջող փոխակերպումը կդառնա ժողովրդավարության ձգտող այլ երկրների համար օրինակ, նաև բազմավեկտոր քաղաքականություն վարելու համար:

«Չկա ավելի լավ ժամանակ, որպեսզի օգտագործվի դիվանագիտությունն ու օտարերկրյա օգնությունն այս աշխարհաքաղաքական դաշնակցին աջակցելու համար»,- նշվում է հոդվածում:

Ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանում

2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» դարձավ ժողովրդավարության գլոբալ լճացման պայմաններում «լույսի ճառագայթ»: Ամբողջ երկրում խաղաղ փողոցային մեկշաբաթյա ցույցերը ստիպեցին վարչապետ Սերժ Սարգսյանին հրաժարական տալ: Սարգսյանի հեռանալուց հետո 43-ամյա նախկին լրագրող և խորհրդարանական Նիկոլ Փաշինյանը զբաղեցրեց «ժամանակավոր» վարչապետի պաշտոնը: 2018 թվականի դեկտեմբերի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը ստացավ քվեների 70,4 տոկոսը: Հայաստանի նախկին իշխող Հանրապետական կուսակցությունը` 4,7 տոկոս՝ իշխանության լիակատար վերահսկողությունից անցնելով դեպի «քաղաքական մոռացության»:
Հայաստանի բնակչության սպասումներն աճում են, չնայած, որ կառավարությունը կանգնած է մի շարք խնդիրների առջև: Հայության ավելի քան 29 տոկոսն ապրում է աղքատության գծից ցածր և գործազրկության մակարդակը մոտենում է 19 տոկոսի: Տնտեսության կախվածությունը թեթև արդյունաբերությունից, զբոսաշրջությունից, ծառայություններից, դրամական փոխանցումներից և գյուղատնտեսությունից վատ նախապայման է շարունակական աճի համար

Հոկտեմբերյան հետազոտության համաձայն` քաղաքացիների պահանջարկների շարքում զբաղվածությունը, աշխատավարձի բարձրացումը, քրեական վերնախավի գործողությունների նկատմամբ արդարացիությունը և կրթության ու բժշկական ծառայությունների մատչելիության բարձրացումը զբաղեցնում են առաջին տեղը: Արևելքի և Արևմուտքի միջև հավասարակշռությունը, ղարաբաղյան հակամարտությունը, նաև օտարերկրյա ներդրումների ներգրավումը կդառնան կառավարության առաջնահերթությունները: Ինչպես շատ ժողովրդավարական առաջընթացների դեպքում, առաջին տարին Փաշինյանի համար ամենակարևորը կլինի, և կառավարման համակարգի խնդիրները, համակարգային բարեփոխումներն ու երկրի անվտանգությունը արդեն փորձություն են դարձել նոր կառավարության համար:
Հայաստանը չպետք է այդ խնդիրները լուծի միայնակ: Նրա առաջընթացը վերջին քսան տարիների ընթացքում Արևմուտքի համար դարձել է կապերն ամրապնդելու և սեփական շահերը խթանելու լավագույն հնարավորություններից մեկը: Հայաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ Աֆղանստանում, Կոսովոյում և Իրաքում: Այն սահմանակից է Իրանին և ընդունում է բազմաթիվ սիրիացի փախստականներ: «Թավշյա հեղափոխությունից» հետո հայերը դարձան ավելի բաց ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման համար, քան վերջին տարիներին էր: Հայաստանի և արևմտյան երկրների միջև ուժեղ և վստահելի հարաբերությունները ավելի շահավետ հարթակ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի ձգձգված հակամարտության լուծման համար: Ավելին, Հայաստանը կարող է օրինակ դառնալ ժողովրդավարության ձգտող մյուս երկրների համար:

ԱՄՆ-ի քաղաքականության առաջնահերթությունները

Հայաստանը պայքարում է կոռուպցիոն կառավարման երկու տասնամյակների ժառանգության դեմ: 2018 թվականի ապրիլին .հանրահավաքների ժամանակ և դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների նախօրեին Փաշինյանը հաստատել է օրենքի գերակայության, անցումային արդարության, կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացման և հաշվետվողականության ու թափանցիկության շնորհիվ երկրում ժողովրդավարական դեֆիցիտը վերացնելու հանձնառությունը: Փաշինյանի հաջողության ցուցանիշն անմիջականորեն կանդրադառնա ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ Հայաստանի հարաբերություններին, երկրի տնտեսական ցուցանիշներին և նոր կառավարության քաղաքական կենսունակության վրա:

2018 թվականի ապրիլից արված բազմաթիվ գնահատականներ ցույց են տալիս, որ Արևմուտքի հաջողակ փոխգործակցությունը հայ գործընկերների հետ պահանջում է տեխնիկական և նյութական օգնություն: Արևմտյան ժողովրդավարական ծրագրերը Վրաստանում, Մակեդոնիայում, Սերբիայում և Ուկրաինայում նման մոտեցումներ են կիրառել, որտեղ ժողովրդավարական առաջընթացը հանգեցրել է օգնության արագ և զգալի աճի: Մինչ օրս ԱՄՆ-ին օտարերկրյա օգնությունը Հայաստանին լիովին դիվերսիֆիկացված չէ `հեղափոխության արդյունքում իշխանությունների հետ աշխատելու բազմաթիվ պահանջների բավարարման համար: Այս բացը նշանակում է, որ դժվար տարի է սպասվում, որի ընթացքում պետք է առաջընթաց գրանցվի մի շարք ոլորտներում:

Նախ, Փաշինյանի խորհրդատուները պետք է նպատակային տեխնիկական օժանդակություն ունենան ռազմավարական հաղորդակցության, խնդիրների լուծման և կառավարության կարևորագույն նախաձեռնությունների ոլորտներում կազման գծով: Լրացուցիչ տեխնիկական օժանդակություն պետք է առաջարկվի նոր խորհրդարանականներին, որոնք չունեն քաղաքական փորձ, նաև արդարադատության, ֆինանսների, տնտեսական զարգացման, աշխատանքի և տարածքային կառավարման նախարարություններին: Յուրաքանչյուրը կենտրոնական դերակատարություն կունենա ակնկալվող բարեփոխումների համար: Նման առաջնորդությունն ու խորհրդատվությունը պետք է համակցված լինեն ճկուն նյութական օժանդակությամբ `շահագրգիռ կողմերին համախմբելու, ինչպես կառավարության ներսում, այնպես էլ դրանից դուրս:

Երկրորդը՝ Հայաստանի կառավարությունը շահելու է շոշափելի արագ հաղթանակներից, ինչը ազդարարում են ում է փոքր առաջընթացի մասին: Խոսքը, մասնավորապես՝ աղբահանության բարելավման, շուկայի զարգացման, կանաչ տարածքների ընդլայնման, հետաքննչական լրագրության, նաև կառավարության և քաղաքացու փոխգործակցությանն աջակցելու նպատակով հանգստի ու վարչարարական կենտրոնների ստեղծման մասին: Վերոհիշյալ բոլորի հաջող իրականացումը կօգնի ավելի շատ և ավելի բարդ բարեփոխումներ իրականացնել կառավարությանը:

Երրորդը՝ անցումային արդարադատության մեխանիզմները հաշվետվողականության և թափանցիկության հզոր գործիքներ են: Դրանք հաճախ որոշիչ դեր են խաղում արդարացիության հետ կապված քաղաքացիների կարիքները բավարարելու գործում: Այս գործընթացները կարող են նաև նպաստել, որպեսզի կասեցվեն դատախազների կողմից պաշտոնական լիազորումների չարաշահումները և «խաչակրաց արշավները», որոնցում Փաշինյանի կողմնակիցներին մեղադրանքներ են ներկայացնում քաղաքական մրցակիցները:

Չորրորդը՝ ԱՄՆ կառավարությունը պետք է հաշվի առնի Միացյալ Նահանգներում հայկական սփյուռքի հետ համագործակցության հնարավորությունը, հատկապես այն մարդկանց հետ, ովքեր տարիներ շարունակ աշխատել են պետական քաղաքականության և բիզնեսի կառավարման ոլորտում քաղաքացիների ուսուցման և վերապատրաստման վրա: Այս խմբերից շատերը Կոնգրեսում ունեն բարձրաստիճան կողմնակիցներ և սփյուռքի ռեսուրսների համակարգոււմն ապահովելու բոլոր հնարավորությունները՝ Հայաստանում անցումային շրջանի աջակցման համար:

Հինգերորդը՝ հայ գործընկերները աջակցոթյան կարիք ունենէ հետազոտության իրականացման համար, նաև օտարերկրյա կենտրոնների հետ կապերի հաստատման՝ բարեփոխումների վերաբերյալ հիմնական որոշումներ կայացնելու և ապացուցի բազայի ստեղծման համար: Ընդլայնված ապացույցների բազան հատկապես կարևոր կլինի արդարադատության և հարկային բարեփոխումների, նաև հակակոռուպցիոն պայքարի համար:

Վեցերորդը՝ նոր կառավարությունը, ամենայն հավանականությամբ, առաջիկա ամիսներին կբախվի ապատեղեկատվության հոսքերի էսկալացիային: Այս սպառնալիքը ուղղված կլինի իշխանության առանցքային պաշտոնյաների վարկաբեկմանը, սոցիալական ու քաղաքական կայունության, նաև բարեփոխումների գործընթացի խափանմանը: Աջակցություն է անհրաժեշտ տեղական կարողությունների ամրապնդման աջակցման, նաև դրա ազդեցությանը հակազդելու համար:

Հանրային աջակցության արտասովոր, որն այժմ ունի Հայաստանի նոր կառավարությունը, անկասկած կկրճատվի 2019 թվականին: Այս աջակցությունը կարող է կտրուկ անկում ապրել, եթե կառավարությունը չկարողանա համապատասխան ձևակերպել բարեփոխումների գործողությունների ծրագիրը, կարճաժամկետ և շոշափելի բարելավումներն ակնհայտ չլինեն և ապատեղեկատվության քարոզարշավը հաջող լինի:

Աջակցություն՝ աշխարհաքաղաքական զարգացման անհրաժեշտ փուլին

Ի վերջո, Մոսկվան կարող է դառնալ Հայաստանի նոր կառավարության գլխավոր մարտահրավերը: Մինչ այժմ, Կրեմլը ցուցադրում է արտաքին զսպվածություն, շնորհավորելով Փաշինյանին 2018 թվականի մայիսին վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Բայց կան նշաններ, որ Մոսկվան կորցնում է վստահությունը Փաշինյանի պնդմանը՝ Ռուսաստանի հետ ուժեղ կապերի պահպանման վերաբերյալ: Այնպիսի անհատների դեմ քննությունը, ինչպիսիք են նախկին պատգամավորները, գեներիալ Մանվել Գրիգորյանը, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանև, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին ստիպել են նախազգուշացնել Փաշինյանին «քաղաքական դրդապատճառներով» ձերբակալությունների մասին: Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը 2018 թվականի հոկտեմբերին Հայաստան այցելեց՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարեց, որ հուսով է, թե Երևանը կդիմակայի «թաքնված արտաքին շանտաժին և ճնշմանը», որոնց Միացյալ Նահանգներն, իբր, ենթարկվում են Հայաստանին:

2018 թվականի դեկտեմբերին «Գազպրոմը» բարձրացրեց Հայաստանին մեծածախ գազի գինը հազար խորանարդ մետրի համար 150-ից դարձնելով 165 դոլար: Բացի այդ, կարծես թե Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, որը զբաղեցնում էր երկրի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը, ով մարտի 1-ի գործով քրեական գործ հարուցելուց հետո հետ է կանչվել: Նման ազդանշանները ենթադրում են, որ Կրեմլը կշարունակի օգտագործել իր լայնածավալ լծակը էներգետիկ մատակարարումների, առևտրային շահերի և անվտանգության հարցերում ` Հայաստանի վրա ազդելու համար: Սա ցույց է տալիս Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից և Արևելքի ու Արևմուտքի միջև ողջամիտ հավասարակշռության որոնման հարցում՝ Փաշինյանի հետ աշխատելու կարևորությունը:

Մինչև 2018 թվականը Հայաստանը վարում էր բազմավեկտոր արտաքին քաղաքականություն `Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունները հավասարակշռելով: Հայաստանը ՀԱՊԿ միակ անդամն է, որը մասնակցում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը: Արտերկրում ներդրումային միջավայրի բարելավման նպատակով Հայաստանը 2017 թվականին ստորագրել էր ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին համաձայնագիր, նաև 2015 թովականին՝ ԱՄՆ-ի հետ առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիր: Հայաստանի քաղաքացիական ավիացիայի բարեփոխումները և էներգետիկ շուկայի ազատականացումը ևս ցույց են տալիս Ռուսաստանից կախվածությունը և Արևմուտքի համար բաց լինելու հավասարակշռության ուղղված ջանքերը:

Արևմտյան ներդրումների խթանում

ԱՄՆ-ի և արևմտյան գործարար շրջանակների համար, Հայաստանի նոր կառավարության կարևորագույն ազդանշաններից մեկը՝ օտարերկրյա ներդրումների համար բարեկամական մթնոլորտ ստեղծելու մտադրության իր մասին կլինի Ամուլսարի իրավիճակի լուծումը: Ամերիկյան Lydian International ընկերությա Lydian Armenia դուստր ընկերությունը 2016 թվականին սկսել էր Ջերմուկ հանգստյան գոտու մոտ գտնվող Ամուլսարյան դաշտի մշակումը: Ակնկալվում է, որ ոսկու հանքավայրը պետք է բացվեր մինչև 2018 թվականի հուլիս, սակայն ցուցարարները, որոնցից շատերը Արցախի վետերաններ են, 2018 թվականի ապրիլյան հեղափոխությունից անմիջապես հետո արգելափակել էին հանքի մուտքը: Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի օրոք ցուցարարները ձերբակալվել էին իսկ շինարարությունը շարունակվել էր: Փաշինյանի օրոք՝ ցուցարարների թիվը մեծացել էր, չնայած նրա հորդորին, որ ցուցարարները սպասեն մինչև քննության ավարտը:

Այս երկընտրանքի լուծման հարցում նոր կառավարությանն օժանդակելու միջնորդությունը պետք է առաջնահերթություն լինի Վաշինգտոնի համար: Ներկայումս Հայաստանը դեռ տնտեսական օգնության կարիք ունի, և մի շարք ոլորտներ հատուկ ուշադրություն են պահանջում:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր