07-03-2019 11:06 1175

62806

 

Եվրամիությունը Հայաստանի ժողովրդավարության վիճակի վերաբերյալ այլևս հարցեր չունի, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Բրյուսելից օրերս վերադարձած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ ստեղծված այդ իրավիճակն ուղղակի աննախադեպ է։

«Բրյուսել կատարած այցի վերաբերյալ կարող եմ ասել հետևյալը՝ կարծում եմ, որ ունենք աննախադեպ իրավիճակ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, երբ Հայաստանում ժողովրդավարության իրավիճակի վերաբերյալ Եվրամիությունը չունի ընդհանրապես հարցեր Հայաստանի Հանրապետությանը, ընդհանրապես ոչ մի հարց՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և այդպես շարունակ։ Չկա որևէ կասկած Հայաստանի կառավարության վճռականությանը՝ ժողովրդավարական փոփոխությունները տանել մինչև վերջ, և ինչպես ենթադրում եմ լսել եք Եվրամիության բարձր ներկայացուցիչների կողմից, նրանք լիարժեք պատրաստ են աջակցել մեր փոփոխություններին, այդ թվում և ֆինանսապես։ Ընդ որում ֆինանսական աջակցությունը մենք քննարկում ենք, ոչ միայն բովանդակային բարեփոխումների համատեքստում, այլև ենթակառուցվածքների և կապիտալ ներդրումների առումով, բայց այստեղ կա մի խնդիր՝ Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնում քաղաքական ենթակառուցվածքների զարգացմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերել, բայց նրանք ակնկալում են, որ մենք չենք ակնկալի, որ ենթադրենք, օրինակ, մենք ջրամբարաշինության մեծ ծրագիր ունենք հիմա, պատրաստում ենք, որ նրանք պետք է այդ ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորեն։

Նրանք ասում են, որ մենք գրանտներով կարող ենք աջակցել այդ ծրագրերին, բայց Հայաստանի կառավարությունը նույնպես պետք է ներդրում անի և այստեղ մենք ունենք երկու աղբյուր՝ կամ այդ աղբյուրներից մեկը մեր պետական եկամուտներն այնքան մեծացնելն է, որ մենք այդպիսի ներդրումների հնարավորություններ ունենանք, երկրորդը՝ վարկեր ներգրավելը՝ կապիտալ ծախսեր իրականացնելու համար», - ասաց վարչապետը։

Փաշինյանը շեշտեց՝ պետք է միասին քննարկել հասկանալու համար, թե որ ծրագրերն են առաջնահերթ համարում։ Արդյո՞ք հանրությունը համաձայն է պետական պարտքի վերին շեմը վերացնել, կամ փոխել, որպեսզի միջազգային գործընկերների հետ համագործակցության ավելի լայն հնարավորություններ ստանան։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր

Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?