07-03-2019 11:30 2419

IMG 6427

 

Երևանի «Ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության 250-ից ավելի վարորդ, ի նշան բողոքի, հրաժարվում է դուրս գալ երթուղի: Պատճառը ավտոբուսների խցերում տեսախցիկներ տեղադրելն է։

Այս մասին քաղաքապետարանը տեղյակ է և փորձում է կարգավորել խնդիրը։

«Երևանում հանրային ուղևորափոխադրում իրականացնող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի երկու ավտոբուսների խցերում օրերս տեսախցիկներ են տեղադրվել՝ ծառայության որակը բարելավելու նպատակով։ Սա հարուցել է ընկերության վարորդների դժգոհությունը, որոնց մի մասն այսօր առավոտյան հրաժարվել է դուրս գալ երթուղի։ Այս պահին խնդիրը կարգավորվում է», - Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խսնակ Հակոբ Կարապետյանը։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր