jkjhkjhkj

18-03-2019 13:47 2846

 

«Չկա քանդման գաղափար, կա միայն կառուցման գաղափար», - լրագրողների հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, ըստ որոնց՝ քաղաքապետարանը պատրաստվում է քանդել շենքերի մանսարդները:

«Լրիվ հակառակը, մենք մանսարդների կառուցում ենք նախաձեռնում, բայց դա պետք է լինի քաղաքի հինգերորդ ճակատը, պետք է լինի կարգավորված, համակարգված, գլխավոր ճարտարապետի և մեր ճարտարապետական բլոկի կողմից թույլ տրված»,- ասաց նա և օրինակ բերեց, որ Փարիզի շենքերի հինգերորդ ճակատը, տանիքների հարցը հենց այդպես է լուծվել, և դրանով գեղեցկանում է քաղաքը, մարդիկ էլ նոր բնակարաններ են ստանում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր