02-04-2019 13:03 1612

ՀՀ արդարադատության նախարարութնունը դատավորների՝ դժբախտ պատահարներիցպետական միջոցների հաշվին ապահովագրության պայմանները և չափը սահմանողնախագիծ է դրել շրջանառության մեջ։

Ապահովագրական հատուցման չափ է սահմանվել առաջին խմբի հաշմանդամներիդեպքում՝ 3․5 մլն դրամ, երկրորդ խմբի հաշմանդամին՝ 2․25 մլն դրամ, երրորդ խմբի՝ 1 մլնդրամ:

Հիմնավորման մեջ նշվում է, որ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ դատավորներիհամար մի շարք սոցիալական երաշխիքներ նախատեսված են «Պաշտոնատար անձանցգործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին»օրենքով: Թեպետ վերջինս ամրագրում է պետական պաշտոն զբաղեցրած անձի, այդթվում՝ դատավորի մահանալու (զոհվելու) դեպքում պետական պաշտոն զբաղեցրածանձի ընտանիքի անդամներին տրվող միանվագ դրամական օգնության չափը, այն է՝ 4․5 մլն  դրամ,  սակայն չի նախատեսում դատավորի՝ դժբախտ պատահարի հետևանքով հաշմանդամ ճանաչվելու դեպքում ապահովագրության պայմանները և չափը:

Ընդ որում, նախագծով առաջարկվող ապահովագրական հատուցման չափերըսահմանելիս կողմնորոշիչ են հանդիսացել ինչպես վերը նշված 4․5 մլն դրամը, այնպես էլՀայաստանի Հանրապետությունում գործող ապահովագրական ընկերություններիկողմից դատավորի՝ դժբախտ պատահարների հետևանքով մահանալու ևաշխատունակության կորստի դեպքերում ապահովագրական գումարի և հատուցմանչափերի տոկոսային համամասնությունների տրամաբանությունը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր