03-04-2019 15:48 1244

 

Մարտի 26-28-ը Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի մասնագետները «Սպառողների ֆինանսական կրթության/իրազեկվածության բարձրացման» ծրագրի շրջանակներում անցկացրեցին եռօրյա «Ֆինանսական ճամբար» Գյումրիում՝ Շիրակի մարզի ավագ դպրոցների աշակերտների համար։ Ճամբարի ընթացքում աշակերտները ստացան տեսական և գործնական գիտելիքներ ֆինանսների, խնայողությունների, ապահովագրության, ՀՀ ֆինանսական համակարգի մասին, տարբեր ինտերակտիվ խաղերի միջոցով ամրապնդեցին իրենց գիտելիքները և մասնակցեցին ֆինանսների վերաբերյալ տարբեր մրցութային խաղերի։

Ինչպես տեղեկացնում են ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից՝ ծրագրի շրջանակներում համաձայնություն էր ձեռք բերվել համագործակցել Խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման հայաստանյան ներկայացուցչության հետ, որոնք ճամբարի երկրորդ օրը անցկացրեցին սեմինար խնայողությունների և անձնական բյուջեի վերաբերյալ և աշակերտների հետ իրականացրեցին «Խնայողությունների խաղ»՝ գործնականում ամրապնդելով խնայողությունների և բյուջեի վերաբերյալ ստացված գիտելիքները։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր